AM | RU
USD
EUR
RUB

Այսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Պետք է հասկանալ՝ ինչպիսին է Կառավարության քաղաքականությունը կրթության և գիտության ոլորտում, իսկ հայագիտական դասընթացները դպրոցից և բուհից հանելը կարող է հիմնավոր լինել միայն, եթե Կառավարությունն ասի՝ որն է իր տեսլականը, իր նպատակադրումը:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Նիկոլ Փաշինյանի անդրադարձն այս թեմային կատարյալ բոբիկ էր: Հանրապետության վարչապետին պատիվ չի բերում խոսել մեր ինքնության առանցքային սյուների մասին՝ չհասկանալով, թե ինչի մասին է խոսում»:

Ըստ քաղաքական գործչի՝ կրթության մրցունակության բարձրացումը չի կարող լինել միայն հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության դասաժամերը հանելով. «Կա՛մ Կառավարությունն իսկապես չի գիտակցում իր առաքելությունն այդ ոլորտներում, կա՛մ գործ ունենք այլ նպատակադրումների հետ»:

Ֆարմանյանի պնդմամբ՝ Կառավարությունը պետք է գիտակցի, որ հայագիտական առարկաները բացառապես պետության առանձնաշնորհն են, և որևէ այլ պետություն կամ մասնավոր կազմակերպություն հոգ չի տանելու դրանց ուսուցման մասին. «Ե՛վ դասագրքերի, և՛ կրթության բովանդակությունը վերանայման անհրաժեշտություն ունի, բայց չի կարելի ամեն ինչ վիրահատական միջամտությամբ հանել: Այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, ռուսերենի կամ անգլերենի դասավանդման որակի բարձրացման մասին չի խոսվում»:

Սամվել Ֆարմանյանը հիշեցրել է, որ հայոց եկեղեցու պատմության դասընթացը դպրոցում ներդրվել է, քանի որ տարատեսակ աղանդները մեր երկրում սնկի նման աճել են. «Կառավարության այս նախաձեռնությունը դավաճանական ակտ է հայ ժողովրդի դեմ՝ գործված Կառավարության կողմից: Սա թեթևամտություն է, մեր ժողովուրդն անգամ բնազդով է զգում այս հարցերի կարևորությունը»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ հանրապետության վարչապետն անգամ տեղյակ չէ հայոց պատմության դպրոցական դասագրքերի բովանդակությանը:

«Դիսկուրսը բերել, հանգեցնել կենցաղային մակարդակի՝ կատարյալ անպատասխանատվություն է: Մեր թավշյա կառավարությունը որոշել է, որ մեր ԳԱԱ-ն այս տեսքով չպետք է լինի: Պետք է հարց տալ՝ այդ դեպքում մեր բնագիտական, ճշգրիտ և հումանիտար գիտությունների գծով մենք կունենա՞նք ավելի լավ արդյունք»,- ասել է Սամվել Ֆարմանյանը՝ ամփոփելով. «Գիտությունից խոսում են մարդիկ, որոնք նույնիսկ ասպիրանտական կրթություն չեն ստացել և չգիտեն գիտական հոդված շարադրելու մեթոդաբանությունը»:

Լրահոս
Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ) «Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը «Իրավունք»․ Ինչու հրաժարական ներկայացրեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը «Ժողովուրդ»․ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան «Իրավունք»․ Ալեն Սիմոնյանի երազանքը կիրականանա՞ «Ժողովուրդ»․ Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին «Փաստ»․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին 3 տարիների դինամիկան «Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներ դահլիճից դուրս էին եկել «հաշիվ մաքրելու» «Փաստ». Վարչապետի վարկանիշը կտրուկ նվազել է. սպասվում են նոր տեսարաններ «Հրապարակ». «Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է «Փաստ». Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 13 Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ Իմ դեմ հարուցված գործը և իրականացված դատավարական գործընթացները խայտառակ ապօրինություն են. Արսեն Բաբայան (տեսանյութ) Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Էլ-Ղամիշլիի հայերին Լկտի ստելու և բոչկա գլորելու փոխարեն, տարածեք Նիկոլի նախարարների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կոչերը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զորքերի առաջնագծում տիրող իրավիճակը ԱՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ խոսնակ Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan