«Հրապարակ». Նախարարի տեղակալի հետ կոնֆլիկտը՝ աշխատանքից ազատվելու պատճառ

«Հրապարակ». Նախարարի տեղակալի հետ կոնֆլիկտը՝ աշխատանքից ազատվելու պատճառ

«Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է:

Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաև երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում