AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Արժեհամակարգին հակասող նախաձեռնություններով իշխանությունը պատրաստվում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը

 

«Երեկ դասադուլ էին անում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետրի ուսանողները: Նրանք բողաքում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ:

Դրան գումարած՝ օրեր շարունակ չեն հանդարտվում կրքերը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրության, ինչպես նաև չարաբաստիկ «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման կազմակերպման, ավելի ստույգ՝ դրա պետական ֆինանսավորման հետ կապված:

Այս հարցերը հանրության շրջանում հուզումների տեղիք տվեցին, և որպեսզի հանրության մոտ փարատվեն այն մտահոգությունները, թե իշխանությունը բացահայտ ազգային արժեքների և եկեղեցու դեմ քայլերի է գնում, վարչապետ Փաշինյանը հանդիպում կազմակերպեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ, հայտարարեց հոգևոր արժեքների կարևորության մասին, նախաձեռնեց կառավարական առանձնատանը տնօրհնեքի կարգի կատարումը:

Դրան զուգահեռ՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, այնտեղից լուսանկար հրապարակեց, որին կից նշվում էր, որ մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից:

Այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև այն, որ ԿԳՄՍ նախարարությունը քննադատությունների առարկա դարձած «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման կազմակերպումը ֆինանսավորելու հետ մեկտեղ հանրությանը ներկայացրեց, թե իրենք աջակցել են «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը:

Թեմաները սքողելու փորձերը հասկանալի են ու տրամաբանական: Սակայն զարմանալին այն է, թե ինչու են հենց այս օրերին մեկը մյուսի հետևից մեր ազգային արժեհամակարգին հակասող նախաձեռնություններով հանդես գալիս և դրանով հանրային դժգոհություն հարուցում իրենց նկատմամբ:

Այս հարցի պատասխանը տալու համար պետք է դիտարկել, թե ինչ համատեքստում են այս գործողությունները կատարվում, և այս առումով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին խորհրդարանում քննարկման դնել և վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Իսկ այս կոնվենցիայի քննարկումը և վավերացումը դժգոհության մեծ ալիք բարձրացնելու վտանգ է պարունակում, քանի որ դրանում ամփոփված են այնպիսի դրույթներ, որոնք բնակչության գերակշռող մեծամասնության համար ուղղակի անընդունելի են:

Դրա համար էլ կոնվենցիայի քննարկումների պրոցեսը սկսելուց առաջ իշխանությունները ակտիվ նախապատրաստական աշխատանք են տանում, որի մեջ մտնում է հասարակության ներսում առկա տրամադրությունները շոշափելը, հասկանալը, թե արդյոք հնարավոր է հանրության համար ընդունելի դարձնել այնպիսի երևույթներ, որոնք մեր ինքնությունը ձևավորող արժեքներից չեն բխում:

Եվ այս առումով վարչապետ Փաշինյանի վերջին լայվը որոշակի ստուգատես էր: Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ վարչապետի ներկայացրած փաստարկները հանրային տրամադրությունների վրա, արդյոք Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումների ժամանակ կարող է վարչապետի կողմից կիրառվող ուղիղ եթերը պետք գալ կամ ընդհանրապես օգտակար լինել:

Հասկանալով, որ լուրջ դիմադրություն են հանդիպելու՝ իշխանությունները ըստ էության որոշել են դիմել այնպիսի մարտավարական քայլերի, որպեսզի որոշ ժամանակ հետաձգեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այդ ընթացքում էլ ակտիվորեն փորձեն տարբեր ձևերով հասարակությանը համոզել, թե կոնվենցիայի ընդունումը որևէ վտանգ չի պարունակում:

Թերևս այսպիսի գործելակերպի հավանականության մասին են վկայում իշխանամերձ մամուլում տարածված այն լուրերը, թե ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է, իսկ խմբակցության անդամներին հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ) Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan