Ռուբեն Սահակյանը կասկածներ ունի, որ Արթուր Դավթյանը հեքիաթի համար է կոչումներ ստանում

Ռուբեն Սահակյանը կասկածներ ունի, որ Արթուր Դավթյանը հեքիաթի համար է կոչումներ ստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը բողոքարկելու է դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, որով նա մերժեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանի խոսքով, իր համար նման որոշումը սպասելի էր։

«Ես համոզված էի, որ մերժելու է։ Ես իմ կաշվի վրա զգացի նրա՝ (դատավորի-խմբ.) մասնագիտական գիտելիքների խոր պակաս»,-ասաց փաստաբանը։

Նա պնդում է, այս գործով բոլոր ամբաստանյալների համար կազմվել է միևնույն մեղադրանքը, ապա տեղադրվել են անուն-ազգանունները՝ առանց որևէ տառի փոփոխության։

«Այստեղ մեղադրանք չկա, Գյուլնազ տատի հեքիաթի հետ համեմատել չեմ ուզում, ո՞նց կարող եմ սա համեմատել Գյուլնազ տատի հեքիաթի հետ։ Սա կարող եմ համեմատել գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանի կողմից գրված հեքիաթի հետ։ Ո՞նց կարող է նա բաց թողնել նման մեղադրանքը, ճիշտ է նա չի ստորագրել, ստորագրել է մասնակցող դատախազ Պետրոսյանը, բայց վերջապես ինքն է այդ գործի պատասխանատուն։ Ես գտնում եմ, որ եթե մարդը 3-3.5 ամսում կարողանում է երկու գեներալի կոչում ստանալ, արդեն դրանով ամեն ինչ ասված է»,-ասաց Ռուբեն Սահակյանը։

Նա կասկած հայտնեց, որ դրանք ստացել է իշխանություններին, մասնավորապես երկրի վարչապետին մատուցած ծառայությունների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում