AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Աղքատությունը գլխում հաղթահարել են, մնաց՝ աշխատանք գտնեն

 

«Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով աշխա­տանքի և սոցիալական հարցերի նա­խարարի ներկայացրած մի նախագծի մասին, իրեն բնորոշ ոճով ընթացքում նորից ծավալվեց, տեղ-տեղ բորբոքվեց և հայտարարեց, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարե­լու միջոցը:

«Ասել եմ նախկինում, էլի ուզում եմ կրկնել՝ մարդուն կարելի է հաց տալ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, հինգ տարի, տասը տարի... բայց հետո, հետո ինչ ա լի­նելու: Եվ, հետևաբար, մեր խնդիրը հետևյալն է, որ մենք, սկսած նախակրթարանից, պետք է մեր քա­ղաքացուն պատրաստենք հենց այս տրամաբանության մեջ, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակն աշխատանքն է, ընդ որում՝ ուզում եմ նաև հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկե­ցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարա­րել էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, և այն պետք է նախ գլխում հաղթահարել:

«Աղքատությունը զուտ տնտե­սական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքա­տությունը գլխում է: Չի կարող մարդը, ով իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»,- ասել էր Փաշինյանը:

Այդ ելույթից մոտ ութ ամիս անց, փաստորեն, վարչապետի մոտ իրա­վիճակ է փոխվել աղքատության գնահատման հարցում: Այսօր էլ նա հայտարարում է, թե աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարե­լու միջոցը:

Այսինքն, ստացվում է՝ այս ութ ամսում քաղաքացին իր գլխում հաղթահարեց աղքատությունը, հիմա էլ մնում է աշխատանքով հաղթահարի: Իսկ ո՞վ պետք է նրան աշխատանքով ապահովի, և ինչ պետք է անեն նրանք, ովքեր ունակ չեն աշխատելու՝ հիվանդներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Նրանց հանդեպ գոնե պետությունը պարտավորություններ ունի: Ինչն է ստիպել վարչապետին այսպես փոխել իր դիրքորոշումը աղքատության հաղթահարման հարցում, իսկապես ՀՀ հպարտ և դուխով քաղաքացին հասցրել է այս ութ ամիսների ընթացքում հաղթահարել իր գլխում աղքատությունը, եթե այո, ապա ինչպես: Կա արդյոք վիճա­կագրություն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan