Արայիկ Հարությունյանը մեր վատագույն նախարարն է

Արայիկ Հարությունյանը մեր վատագույն նախարարն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Արայիկ Հարությունյանը մեր վատագույն նախարարն է: Երկու կարծիք լինել չի կարող: Նա ոչ ինտելեկտուալ առումով է կոմպետենտ, ոչ էլ ունի բավարար հեղինակության ոլորտի մասնագետների և հասարակության շրջանակներում:

Հայոց լեզու/պատմություն առարկաների հարցը այն եզակի դեպքն է, որ Հարությունյանը ճիշտ է: Օրենքով չպետք է ուսումնական ծրագրերի բովանդակությունը կարգավորել: Բայց խնդիրն այն է, որ նա արդեն այնքան վարկաբեկված է, այնքան է կորցրել իր նկատմամբ հանրային վստահություն, որ նրա ցանկացած նախաձեռնություն անդրադառնալու է լուրջ դիմադրության:

Եթե նա պետք է հրաժարական տա, ապա պետք է տա ոչ թե հայոց լեզու/պատմություն առարկաները օրենքով չպարտադրելու համար, այլ նրա համար, որ ինքն այլևս երբեք չի ունենալու լուրջ բարեփոխումներ անելու հնարավորություն: Ինտելեկտուալ առումով ի սկզբանե չուներ, այժմ չունի նաև հանրային վստահություն: Իսկ նման պայմաններում Էլ ի՞նչ իմաստ ունի նրա հետագա աշխատանքը:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում