Արայիկ Հարությունյանը հետագայում մեղադրվելու է պետական հանցագործության մեջ. Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հետագայում մեղադրվելու է պետական հանցագործության մեջ. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Երեկ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ քրեական գործեր, թերացումներ կան դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված, բայց իրենք դրանց մասին չեն խոսել, սակայն հիմա կխոսենք, քանի որ պահանջում են իր հրաժարականը: Փաստացի էտ տղան ասաց, որ ինքը քողարկել է հանցագործությունները, ինչը քրեական հանցագործություն է: Այդ տղան փաստորեն ասաց, որ ինքը շանտաժով է զբաղված, ՀՅԴ-ին շանտաժ է անում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ում խոսքերով, եթե քրեական գործեր կան, դրանք պետք է օր առաջ ուղարկվի դատախազություն:

Հարությունյանի խոսքերով, եթե պարզվի, որ գոնե մեկ քրեական գործ կա Լևոն Մկրտչյանի վրա, դա բերելու է նրան, որ այսօրվա նախարարը հետագայում մեղադրվելու է պետական հանցագործությունները քողարկելու և դատախազությանը տեղյակ չպահելու համար. «Նիկոլի իշխանությունը շանտաժով է իշխանությունը զավթել, շանտաժով էլ պահում է: Նույնն անում էին նաև Հրայր Թովմասյանի մասով»:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դաշնակցականների տարած արկղերը քրեական գործերով է լցնելու ու ուղարկելու է հետ:

Ինչ վերաբերում է բուհերից Հայոց լեզվի և Հայոց պատմության պարտադիր ուսուցումը հանելուն, Հարությունյանը հայտարարեց, որ նույնիսկ Լենկ թեմուրին, սելջուկներին, որևէ մեկին չի հաջողվել արժեհամակարգերը քանդել. «Լենկ Թեմուրին չի հաջողվել, պետք է Արայիկին հաջողվի՞: Նրանք վաղը բոլորը դառնալու են պետական դավաճաններ, թշնամիներ: Եթե նա ուզում է դառնալ մեր դարավոր թշնամիներից առաջինը, թող փորձի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում