ՀՅԴ երիտասարդներն ու ԵՊՀ ուսանողները շարունակում են նստացույցը ԿԳՄՍՆ շենքի դիմաց. այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը․ ուղիղ

ՀՅԴ երիտասարդներն ու ԵՊՀ ուսանողները շարունակում են նստացույցը ԿԳՄՍՆ շենքի դիմաց. այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը․ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակվում է ՀՅԴ երիտասարդների և ԵՊՀ ուսանողների նստացույցը: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 7-ին, նստացույց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց, որից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ հայտարարեցին անժամկետ նստացույց անելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում