Արա, այ տղա, բա դուք ասում էիք, որ սուրբ եք. Ըստ Հարությունյանի, «արայիկ-մարայիկները հաբրգել են»

Արա, այ տղա, բա դուք ասում էիք, որ սուրբ եք. Ըստ Հարությունյանի, «արայիկ-մարայիկները հաբրգել են»

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Մարդիկ Նիկոլ Փաշինյանին չեն բերել հեքիաթներ պատմելու համար, եթե դրա համար բերած լինեին, կարելի էր նաև Մովսես Խորենացուն բերել: Հիմա Նիկոլն եկել է ու լավ է ապրում, նրա «թայֆան» լավ է ապրում, իսկ մարդիկ՝ էլի վատ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:

«Էս արայիկներ-մարայիկները 1,5 տարի առաջ 150 հազար դրամով լավ ապրել են, այսօր անքան են հաբրգել, որ 750 հազար դրամ աշխատավարձը չի հերիքում նրան: Հելել ասում են, որ պետք է աշխատավարձները բարձրացնեն: Արա, այ տղա, դուք ասում էիք, որ սուրբ եք, հրեշտակ եք, ուզում եք ծառայել ազգին: Եթե այդպես է առանց աշխատավարձի վաբշե աշխատեք: Ի՞նչ եղավ, որ 1,5 փող եք ուզում: Եթե չես կարողանում 750 հազարով աշխատես, դուրս արի, թող մեկ ուրիշին տանեն դնեն, աշխատի»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի գաղտնի որոշմամբ նախարարների աշխատավարձը մարտից կրկնապատկվել է՝ դառնալով 1,5 միլիոն դրամ:

Հարությունյանի խոսքերով, մարդկանց տոտալ խաբել են, «կուտ են տվել». «Հիմա էլ մտածում են «դե եթե ժողովուրդը հիմար է, մեզ նման դեբիլներին թողել է իշխանության, շարունակենք խաբել»: Չի ստացվելու. Մարդիկ արթնանում են: Սրանց վերջը շատ վատ է լինելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում