ՀՅԴ ԳՄ անդամների ասուլիսը` ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումների մասին. ուղիղ

ՀՅԴ ԳՄ անդամների ասուլիսը` ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումների մասին. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Տարոն Տոնոյանի և Աշոտ Սիմոնյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսներն անդրադառնում են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններին:

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 7-ին, Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննվել է Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ անժամկետ նստացույց են անում` պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում