AM | RU
USD
EUR
RUB

Հիմա Արայիկ Հարությունյանը կճանաչի ՀՅԴ-ին. կրթում ենք կրթության նախարարին (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ԿԳՄՍ նախարարի դեմ ակցիայի մեկ շաբաթը և երկուշաբթի օրվանից կշարունակեն նստացույցը:

Նրանք նշեցին, որ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, բայց Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման սկզբից գնաց ոչ թե խնդիրները լուծելու, այլ բոլորովին այլ ճանապարհով: «Այս ամենի պատճառը դարձավ այն, որ ովքեր քննադատում են իրեն, պարոն Արայիկ Հարությունյանը խավարամիտներ է անվանում: Մեր կողմից նրա հրաժարականի տեքստը հրապարակելուց հետո, զգացվեց նրա ջղագրգիռությունը, նա սկսեց խոսել նախարարին ոչ պատշաճ ձևով ու բառամթերքով»,- ասացին երիտասարդները:

Ըստ նրանց՝ Արայիկ Հարությունյանի ամեն մի հարցազրույցից հետո նրա հրաժարականի պահանջներն ավելանում են, և խորհուրդ տվեցին վերջինիս այլևս այդ թեմայով հարցազրույց չտալ:

«Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, թե դրսի դաշնակցականների հետ հնարավոր է աշխատել, և նրանք պետք է գան, տեր կանգնեն այստեղի կառույցին, հաջորդեցին դրսի դաշնակցականների, երիտասարդական կառույցների տեսաուղերձները, կոչերը, որ միանում են մեզ և պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչն ավելի ջղաձգեց նրան»,- ասաց երիտասարդներից մեկը:

Նրանք հավելեցին, որ իրենց պետականամետությունը ոչ ոք չպետք է շփոթի թուլության հետ: «17 երկրներից դաշնակցական երիտասարդական կառույցները միացել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Հիմա կճանաչի ՀՅԴ-ին, կրթում ենք կրթության նախարարին»,- ասացին նրանք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, նստացույց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց, որից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ հայտարարեցին անժամկետ նստացույց անելու մասին:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
«Փաստ»․ Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ «Հրապարակ». Մարդու կյանքն ավելի անարժեք է այս երկրում, քան իշխանությունների իմիջը «Առավոտ»․ Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն «Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում «Փաստ»․ Չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ երկրում տոտալ սահմանափակումներ կիրառվեն «Փաստ»․ Երբ հասարակությունը 70 տոկոս ձայն տվեց այս իշխանությանը, արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ «Հրապարակ»․ Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 4 «Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan