Հայտարարում եմ՝ ուսանողները Փաշինյանի հետ քննարկելու ոչինչ այլևս չունեն, պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայտարարում եմ՝ ուսանողները Փաշինյանի հետ քննարկելու ոչինչ այլևս չունեն, պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը, ՀՅԴ-ականների նստացույցին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

Մելիք-Շահնազարյանը, մասնավորապես, նշել է, որ այդ երիտասարդները, ում ԿԳՄՍ նախարարն անդաստիարակ ու հետադիմության առաջամարտիկ է համարում, շատ կոնկրետ հարցեր ունեն։ «Նրանք ուզում են հասկանալ, թե ինչու՞ է հայկական պետությունը սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարելու գումար հատկացնում։ Ինչու՞ է հայկական պետությունը ցանկանում դուրս մղել հայոց լեզու/պատմություն առարկաները բուհական որոշ մասնագիտությունների կրթական ծրագրից։ Ուզում են հասկանալ, թե ի՞նչ ուղերձներ է հղում ՀՀ Կառավարությունը քաղաքացիներին ու երիտասարդ սերնդին։ Իրավունք ունեն։ Պիտի իմանան»,- ուղիղ հեռարձակմանը կից գրել է քաղաքագետը։

Ըստ քաղաքագետի՝ ուսանողներին հիասթափեցրել է վարչապետի հետ անմիջական շփումը։ «Դրա համար էլ պարզ հայտարարում են՝ Փաշինյանի հետ քննարկելու ոչինչ այլևս չունեն։ Պահանջը մեկն է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարական և այդ ոլորտում Կառավարության քաղաքականության վերանայում»,-գրել է Մելիք-Շահնազարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում