NASA- ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական ինքնաթիռը

NASA- ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունը (NASA) ներկայացրել է առաջին էլեկտրական ինքնաթիռը, որի վրա աշխատում էր 2015 թվականից։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reutesrs-ին։ Ինքնաթիռն անվանվել է Maxwell։

Նշվում է, որ երկնքում այն փորձարկելու համար մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել։ Maxwell-ը գործակալության առաջին կառավարվող ինքնաթիռը կլինի։

X-57-ի նախատիպով ինքնաթիռի վերջնական տարբերակը հագեցած է 14 շարժիչներով, որոնք բոլորը ներդրված են իրենց կառուցվածքով յուրօրինակ թևերի վրա։ Վերջնական տարբերակով այն կունենա ավելի նեղ, թեթև թևեր։

Նշվում է նաև, որ մարտկոցի սահմանափակումների պատճառով օդանավը կօգտագործվի կարճ թռիչքների համար, մասնավորապես՝ որպես ավիատաքսի կամ ուղևորատար ինքնաթիռ ՝ նախատեսված փոքր թվով ուղևորների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում