Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում

Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցել են կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը, հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշել են թայ-բրեյքում:

Շախմատիստներն անցկացրել են երկու պարտիա` արագ մրցախաղում գրացվել է ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթել է Արոնյանը: Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Մրցաշարային ֆոնդը կազմում էր 150 հազար ԱՄն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում