AM | RU
USD
EUR
RUB

Լավրովի Երևանյան առաքելությունը. Կարեն Բեքարյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookՀՀ - ՌԴ հարաբերություններում առկա տարաբնույթ վայրիվերումների ֆոնին, Երևան այցի նախորդ օրը ՌԴ արտգործնախարարը հարցազրույց տվեց «Մեդիամաքս» գործակալությանը:

Բնական է, որ հարցազրույցում արտահայտված ցանկացած միտք մանրակրկիտ հաշվարկված է, և որևէ խոսք կամ բառ պատահական չէ ընտրված: Այստեղ շատ կարևոր է, երբևէ Լավրովի հարցազրույցը չդիտարկել մեր իշխանությունների հանրային խոսքի մշակույթի, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության համատեքստում: Կրկնեմ՝ ՌԴ արտգործնախարարի հարցազրույցում պատահական մտքեր չկան…

Հարցազրույցը մտորելու բավականին տեղիք է տալիս:

1. Որքանո՞վ են բնական ու անկեղծ մեր իշխանությունների վերաբերյալ այդչափ դրական գնահատականները, և արդյո՞ք դրանք ընդամենը այցին նախորդող էթիկայի դրսևորման օրինակ են:
Այս հարցի պատասխանը, կարծում եմ, յուրաքանչյուրս կարող ենք տալ՝ ընդամենը հիշելով հայ- ռուսական հարաբերությունների վերջին մոտ 1.5 տարվա դինամիկան:
Ամեն դեպքում, եթե Լավրովն անկեղծ է իր գնահատականներում և /կամ/ լուծում է էթիկայի հարց՝ միանշանակ ողջունելի է:

2. Իսկ եթե նման կեցվածքը իշխանությունների հանդեպ ա՞յլ նպատակ ունի, ապա հարց. ի՞նչ նպատակ: Ւ՞նչ գին է պատրաստվում ներկայացնել ռուսական կողմը մեր իշխանություններին նման գերդրական ֆոնի կամ իշխանություններին ու անձամբ վարչապետին տրվող նման քարտ - բլանշի /կամ առնվազն՝ դրա իմիտացիայի/ ներքո: Եվ մեր իշխանությունները պատրա՞ստ են վճարելու այդ գինը:

Այս ամենի համատեքստում, բավականին հետաքրքիր է Լավրովի հարցազրույցի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող հատվածը:

Մեջբերում. «…Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն: …»:

Մեկ անգամ ևս՝ ուշադիր լինենք հետևյալ հատվածին.

«… կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն…»:

Արժե մտապահել նաև՝ «հիման վրա» և «բանակցությունների ընթացքում» եզրույթները և լրացուցիչ բարդության ներկայացումը՝ «պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները»:

Լավրովը հղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բազմիցս արված հայտարարություններին:
Հիշեցնենք, որ առաջինը դրանցից արվել է Աքվիլայում, որն էլ դարձել է պայմանական սկզբնաղբյուր, հաջորդող հայտարարությունները հղվել են Աքվիլային:

Հիմնարար սկզբունքների ներկայացման նախաբանի և Կարգավիճակին վերաբերող հատվածները մեջբերենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների Աքվիլայի 2009 թվականի հուլիսի 10- հայտարարությունից.

«… Հիմնարար սկզբունքներն արտահայտում են խելամիտ փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում.…»

« …Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով… »…

Այժմ ընդամենը համեմատեք.
1. Աքվիլա - «Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:
2. Լավրով - «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:

Մի դեպքում - կարգավիճակի որոշում՝ պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով (Աքվիլա),
մյուս դեպքում- կարգավիճակի որոշում՝ բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա (Լավրով):

Տարբերությունը պա՞րզ է: Ուղղակիորեն - միջոցո՞վ, թե՞ հիման վրա, այն էլ՝ (նորից կամ լրացուցիչ) բանակցությունների միջոցով …

Եզրակացություն.

Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերը նշված տարբերակով առաջմղման հետ (ում ճաշակին ավելի մոտ է օգտագործել «Լավրովի պլան» եզրույթը- ուրեմն՝ Լավրովը պաշտոնական Երևանին է ներկայացնում իր իսկ անունով պլանի մեզ համար եղածից էապես ավելի վատ վերախմբագրված տարբերակը):
Սա է պատճառը, որ «բլիթների» պակաս առանձնապես չի զգացվում: Մեկ «բլիթի բույր» էլ առկա է հարցազրույցի հայ- թուրքականին վերաբերող հատվածում…

Իսկ «մտրակները» որևէ տեղ չեն անհետացել, ուղղակի խնամքով պահված են…

Եվ այս իրավիճակն ուղղակի արդյունքն է իշխանությունների արտաքին քաղաքականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության, ինչես նաև՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ ռազմավարության բացակայության:

Լավրովի այցի արդյունքներով, որոնց մի մասն իրենց զգալ կտան ոչ անմիջապես, հարկ կլինի թեմային նորից անդրադանալու…

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ

Լրահոս
«Ժողովուրդ». Իմքայլականների մի մասը, որոնք Վահե Գրիգորյանի ազդեցության տակ են, դեմ է ՍԴ դատավորների կառավարության թեկնածուներին «Ժողովուրդ». Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը «Ժողովուրդ». «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 5 Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է․ Կարինե Դանիելյան Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանական հաքերների հերթական հարձակման մասին Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան Բեյրութում պայթյուններ են որոտացել. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ) Քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են շարժման անդամներին ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից. Վահան Իշխանյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել․ Արմեն Աշոտյան Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Սա անհետևանք չի մնալու, խոսքս լավ հիշեք. Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել. քաղաքագետ Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) «300.1 հոդվածով չի կարող լինել տուժող»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Ամուլսարում Ջերմուկ տանող ճանապարհը բացվեց, բողոքի ակցիան կշարունակվի վաղը (տեսանյութ) «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan