Պատարագի ընթացքում անվայել արտահայություններ անելու փաստով նյութեր են նախապատրաստվում
11/11/2019 10:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ոստիկանությունը շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին տեղեկություններ է ստացել, որ Երևան քաղաքի բնակիչներ՝ մի կին և մի տղամարդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մուտք գործելով Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հավատացյալների նկատմամբ:
Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել։
Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում