Սա ինքնաբուխ ակցիա է, որը հույս ունեմ կշարունակվի. մենք ուսանողների կողքին ենք. ԵՊՀ դասախոս (Տեսանյութ)

Սա ինքնաբուխ ակցիա է, որը հույս ունեմ կշարունակվի. մենք ուսանողների կողքին ենք. ԵՊՀ դասախոս (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԻնչու լեզվի և պատմության նկատմամբ նույն կառավարությունը չի որդեգրում հստակ քաղաքականություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:

Նրա կարծիքով՝ չպետք է հայտարարվի, թե «Հայոց լեզուն» 15-20 դասախոսի խնդիր է, և դասավանդումը թողում են բուհերի հայեցողությանը: «Իմ տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում խնդիրը տեղափոխել այլ հարթություն, թե սա ժամերի կռիվ է, կուսակցական պայքար է մարդու դեմ, մինչդեռ, ես կարծում եմ՝ սա ուսանողների ինքնաբուխ ակցիա է, որը, հույս ունեմ, կշարունակվի: Մենք էլ կաջակցենք, ուսանողների կողքին կլինենք, որ մարդիկ վերջապես հասկանան՝ սա լեզվի ժամերի, քերականության խնդիր չէ, սա ազգապահպանության խնդիր է, և թող ամպագոռգոռ չընդունեն այս խոսքերը»,- ասաց նա:

Ըստ դասախոսի՝ պետք է խնդիրը բովանդակային կողմով քննարկել և «Հայոց լեզվին» ու «Պատմությանը» տալ պետական հստակ կարգավիճակ և ոչ թե սա վերագրվի բուհերին ինքնավարություն տալուն: «Բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ ունենք այդ նույն նախագծում: Նախատեսված է ձևավորել 12 հոգանոց կառավարման խորհուրդ, որից վեցին նշանակում է նախարարը: Սա բուհին ինքնավարություն է տալիս»,- ասաց նա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում