AM | RU
USD
EUR
RUB

Կրթության նախարարի և վարչապետի ներկայացրած հիմնավորումները բացարձակապես ընդունելի չեն. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Այն հիմնավորումները, որոնք տրվում են ԿԳՄՍ նախարարի, աշխատակիցների, նախագիծը կազմողների, վարչապետի կողմից, հիմնավորված չեն և մեզ համար բացարձակապես ընդունելի չեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության նոր օրինագծին, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

«Հայոց լեզվի և հայոց պատմության խնդիրը սոսկ իմացաբանական խնդիր չէ, դա ազգային ինքնության և ազգային անվտանգության հետ կապված խնդիր է։ Հայաստանն էլ պատերազմող երկիր է, շրջապատված է բոլոր կողմերից, մեղմ ասած, ոչ բարեկամներով։ Հետևաբար, այդպիսի երկրում ազգային պատմության նկատմամբ պետական առանձնահատուկ վերաբերմունքը պարտադիր է։ Այս օրենքի նախագծով ձևի համար խոսվում է հայագիտության գերակա ուղղություն լինելու մասին, բայց այդ օրենքը բացարձակ ոչինչ չի տալիս հայագիտությանը», - ասաց Հովիկ Գրիգորյանը։

Նա նշեց նաև, թե նախարարության պատասխանատուների կողմից բերված հիմնավորումները, որ բուհական ինքնավարությունն ապահովվելու համար է դա արվում, շինծու հարցադրում է, քանի որ, ըստ պատմության ամբիոնի դոցենտի, այդ նախագիծը ծայրից ծայր բացառում է բուհական ինքնավարությունը։

«Չեմ կարծում, թե «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պետականորեն հոգածությունը հենց բուհական ինքնավարությունը խախտողն է։ Այս առարկաների պարտադիր լինելն անհրաժեշտ է, սա իմացաբանական խնդիր չէ, քաղաքական խնդիր է։ Չգիտենք, թե մեր այսօրվա ուսանողը 10-20 տարի հետո որ ոլորտում ինչով է զբաղվելու։ Մեր պետական ամենաբարձրաստիճան գործիչները հարկ եղած պահին, ամենապատասխանատու տեղում, երբ խնդիրը վերաբերում է հայոց պատմության առանձնապես ոչ շատ բարդ հարցերին, չեն կարողանում պաշտպանել մեր ազգային շահը։ Նկատի ունեմ և՛ արտաքին գործերի նախարարի՝ վերջերս ունեցած հարցազրույցը, որն ազգանպաստ չէր, և՛ մեր վարչապետի որոշ հարցադրումները։ Գարեգին Նժդեհի հետ կապված նրա պատասխանը թիրախային չէր, կարելի էր խնդրին ավելի լավ տիրապետել և ավելի թիրախային պատասխան տալ։ Մի քանի օր առաջ մեր ուսանողների հետ հանդիպմանը նա մեզ համարում էր կովկասյան ժողովուրդ, դա աբսուրդ է», - ասաց Հայոց պատմության ամբիոնի դոցենտը։

Նրա խոսքով՝ այս ամենը չմտածված որոշում է. «Մենք պետք է հստակ հարցադրում ունենանք, ինչպիսի կրթական համակարգ ենք ուզում ունենալ՝ ազգայի՞ն, թե՞ ապազգային։ Եթե մեր նպատակը ապազգային կրթական համակարգն է, սա ուրիշ խնդիր է, թող կանգնեն ու ասեն, որ մեզ ազգային կրթական համակարգ պետք չէ»։

Լրահոս
Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan