AM | RU
USD
EUR
RUB

Իմ հեղինակության հաշվին չե՛ք կարող ինքնահաստատվել, չե՛մ թողնելու. Ռուսլան Բաղդասարյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: «Նախկինների» և «նորերի» մասին

Արդեն 1.5 տարի է, ինչ հասարակությանը փութաջանորեն բաժանում են «սևերի» ու «սպիտակների», «նախկինների» ու «նորերի»։ Դա անում են այսօրվա իշխանություններն իրենց բոլոր «խոսափողներով»։
Ինչի՞ համար են անում։ Անում են, որպեսզի իրենց կողմից «նախկին» կոչվող հասարակության անդամներին վարկաբեկելով իրենց հեղինակությունը բարձրացնեն։
Ըստ իս, դա անհեռանկար գործ է։ Բացատրեմ ինչու։

Եթե ձեզ անհրաժեշտ է մեր քաղաքացիների սերն ու հարգանքը վայելել հնարավորինս երկար ժամանակ, ապա վերը նշված ճանապարհով դուք ընդամենը մի հատվածին կարող եք շեղել որոշ ժամանակով (որոշ ժամանակով, որովհետև ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը, և ինչքան էլ այսօր մեր քաղաքացիներին համոզեք, որ նախկինները «մոնստրներ» են եղել, ժամանակը դա կշտկի), իսկ մնացած հատվածը սկսելու է ձեզ ավելի ատել, քան դուք «նախկիններին»։
Քաղաքացիների հարգանքին կարող եք արժանանալ միայն ձեր աշխատանքով, բայց գնալով համոզվում եմ՝ դա ձեզ հասու չի։ Ձերը Մելի մասին ֆիլմ ֆինանսավորելն է։

Եթե դուք «նախկին» ասելով նկատի ունեք նախկին պաշտոնյաներին, ապա ձեր թիմի մեջ «նախկին նախկիններ» կան՝ 90-ականներին գործունեություն ծավալած, իրենք լա՞վն են, իրենք ու դուք լավն եք, իսկ մենք վա՞տը։

Իսկ գոնե մեկ անգամ մտածե՞լ եք, որ ձեր մեջ շատերը կան, այդ թվում 30, 40 և նույնիսկ 50 տարեկաններ, որոնք նոր են «նոր» դարձել։ Ըստ ձեզ, դա լա՞վ է, որ այդ տարիքում նոր են փորձում կայանալ։ Չե՛ն կայանալու։

Ընդ որում, ձեր «թիմի» շատ թե քիչ աշխատելու ունակ մի քանի «նորերը» դեռևս չմոռացված «նախկիններն» են։ Ավելին, այդ «նորացված նախկինների» բացակայությունն իսպառ կբացառի որևէ ծրագրի իրականացումը։

Կխնդրեմ գրածս կարդաք, վերլուծեք և հիշեք՝ ձեզնից շատերը ո՛չ նախկին են եղել, ո՛չ ներկա կան, ո՛չ էլ ապագա կլինեն։

«Նախկիններին» մեղադրում եք վատ աշխատելու մեջ։ Ես կխոսեմ ինձնից։

Ձեր կողմից երևանցիների վզին փաթաթած քաղաքապետը, եթե կտրվի կաբինետում նստած ամենօրյա ռեժիմով հաղորդում գրելուց (նախկինում դրան «դանոս» էին ասում), կարող է՞ աչքերիս մեջ նայել ու ասել, որ ես վատ եմ աշխատել ու հենց իր՝ քաղաքապետի բառերով ասած, Դավթաշենը դրախտ չի եղել։

Ո՛Չ, չի՛ կարող։ Ո՛չ ինքը, ո՛չ իր «հպատակները» չեն կարող նայել աչքերիս մեջ ու ասել նման բան, իսկ իրենց գործից դուրս գալուց հետո ընդհանրապես աչքերիս մեջ սարսափելու են նայել (ամոթից, եթե իհարկե ամոթ ունեն)։

Պարզապես շատ ավելի հեշտ է Ռուսլան Բաղդասարյանի կամ ուրիշ «նախկինների» մասին վարկաբեկիչ լուրեր տարածել, քան աշխատել և վաստակել երևանցիների սերն ու հարգանքը աշխատանքով։

Ուրեմն հիշե՛ք, իմ հեղինակության հաշվին չե՛ք կարող ինքնահաստատվել, չե՛մ թողնելու։ Հեղինակությունս իմ անցած ճանապարհով եմ ձեռք բերել՝ պատանեկությունից մինչև հիմա, իսկ թաղապետ աշխատածս ժամանակահատվածում ավելացրել և ամրապնդել եմ դավթաշենցիներիս մոտ։

Երեկ էլ որոշ «նորածիններ» (նորածիններ եմ ասում, որովհետև սրանց կյանքն ու կենսագրությունը 1.5 տարեկան է ) փորձում էին հասարակությանը համոզել, որ ես ուզում եմ փախչել Ֆրանսիա։ Սրանք բոլոր նորմալ մարդկանց իրենց ներսինի չափով են չափում։
Ուրեմն՝ Հայաստա՛նն է իմ երկիրը, Երևա՛նը՝ իմ քաղաքը, Դավթաշե՛նն էլ՝ իմ ծննդավայրը։ Ու սա շատ լավ գիտեն այդ կեղծ լուրերը տարածողները։

Ասեմ ավելին՝ հենց իրենք են երազում իմ հեռանալը երկրից, որովհետև ստվերիս հետ կռիվ են տալիս ու չեն կարողանում։ Ախորժակներիդ քացախ՝ ձեր ծոծրակը կտեսնեք, հեռանալս չեք տեսնի։

Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս վերոնշյալ «նորածիններին»՝ երկուշաբթի օրը քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ ձեր՝ կոռուպցիայի դեմ «պայքարիչ» քաղաքապետից ճշտեք՝ արդյոք Չեխիան ձե՞զ էլ կտա ապաստան։ Դուք հաստատ ունենալու եք դրա կարիքը, որքան հասցրել ենք ճանաչել ձեզ, հաստատ փախնելու եք։

Այս գրառումը գրեցի՝ իմանալով, որ հիմա նորից կընկնեք ցայտնոտի մեջ ու նորից մի նոր «դանոս» կձևակերպեք։ Բայց դա հեչ, արդեն սովոր եմ։

Սակայն բոլորիդ զգուշացնում եմ՝ ֆեյք օգտատերերով հայհոյախառն գրառումներ չանեք, ձեզնից եմ պատասխան պահանջելու։ Իսկ եթե այդքան մեծ ցանկություն ունեք ինձ անձնական վիրավորանք հասցնելու, արեք դա, եթե կարող եք՝ ուղիղ աչքերիս մեջ նայելով։ Համացանցով վիրավորելիս հիշեք, որ հետո ամոթից ծնկաչոք եք ներողություն խնդրելու։

Առայժմ այսքանը։

Ռուսլան ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Լրահոս
Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan