ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. Ուղիղ

ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող  երիտասարդներին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիմաց վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի: Ուսանողները նախատեսում են շրջել տարբեր բուհերով և հետո շարունակել բողոքի գործողությունն արդեն նախարարության դիմաց:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, վերսկսվելու է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց, իսկ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող նախագծերի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ծանրամարտիկ, սեռափոխությունից հետո Նիդեռլանդներում հաստատված Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմ նկարահանման համար 20 մլն դրամ դրամաշնորհ տրամադրումը, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում