Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է նախապատրաստվել Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին երկու խաղերին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հրավիրված ֆուտբոլիստներից 19-ը արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան նոյեմբերի 11-ին երեկոյան, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։