Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ թելադրողներն են իրեն իշխանության բերել. Արթուր Դանիելյան

Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ թելադրողներն են իրեն իշխանության բերել. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Մինչև իմ անձնական կարծիքը հայտնեմ Արայիկ Հարությունյանի շուրջ ծավալվող պրոցեսի վերաբերյալ, ուզում եմ մի քանի ելակետային փաստեր վերհիշենք:

Հայաստանում արգելված է կառուցել ազգային պետություն: Դա արգելված է սահմանադրությամբ, և պետության քաղաքականությունը բոլոր ոլորտներում համապատասխանեցված է այդ հրամայականին` անվտանգությունից ու տնտեսությունից մինչև սոցապ ու կրթություն:

Հայաստանում, ըստ սահմանադրության, գերագույն արժեքը մարդն է, ոչ թե սոցումը, ցեղը կամ ընտանիքը: Մարդ է համարվում թե´ հնդիկը, թե´ թուրքը, թե´ տրանսը և թե´ «ոչխարը»: Այս սահմանադրությունը և իրենից բխող ենթաօրենսդրական ակտերը, պետ կառավարման մոդելը և այլ ուղենիշները մեզ թելադրվել են դրսից` մասնավորապես արևմուտքից: Էդ թելադրությունները գրելու դիմաց մեզ վարկեր ու գրանտեր են տվել: Մենք էլ վերցրել ենք, մտածելով, որ` դե մեկ ա մեր մոտ էդ եվրոպական ամեն ինչը ժողովուրդը չի ընդունի: Մտածելով, որ բանավոր եվրոպացի կհռչակենք մեզ, իսկ փաստացի կմնանք հայ:

Չստացվեց: Տասնամյակների աշխատանքի արդյունքում միջին հայը դարձավ զրպարտող, անպատասխանատու, անդեմ ու անհասկանալի կերպար: Այդ միջին հայը իր միջից ընտրեց միջինացված կառավարություն, ի դեմս` միջին հային լիովին արտացոլող Նիկոլ Փաշինյանի: Փաշինյանը, ինչպես և բոլոր նախկինները, փորձում է թելադրություն գրի ու դրա դիմաց խրախուսում ստանա ուսուցչի կողմից: Ստամբուլյանը, տռանսերը, հակազգային քաղաքականությունը` այդ խրախուսումը ստանալու դիմաց գրված թելադրություններ են:

Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ նախ իրեն թելադրողներն են իրեն իշխանության բերել և, ինչն ավելի կարևոր է, Հայաստանում արգելված է անել այլ բան, քան այն, ինչը քեզ թելադրում են: Կրկրնում եմ` ՀՀ Սահմանադրությունը արգելում է ստեղծել ազգային պետություն: ՀՀ Սահմանադրությունը արգելում է ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը հռչակել գերակայություն: Ժողովրդագրական տվյալները հնարավոր է բարելավել միայն անձնական շահի զեղչմամբ, ինչը արգելված է, որովհետև մարդն է, անձն է բարձրագույն արժեք: Չի կարելի չեղարկել անձի որևէ շահ կամ իրավունք հանուն ընդհանուրի: Ընդհանուրը սոցիումն է, ընդհանուրը սոցիալիզմն է: Իսկ անհատը, անձը՝ կապիտալիզմը:

Ըստ այդմ, թե´ Նիկոլը և թե´ Արայիկը ընդամենը քաղցկեղի սիմպտոմներ են: Ուրիշ հարց, որ շատ տհաճ սիմպտոմներ են, սիմպտոմներ, որոնց չեղարկումը կարող է թեթևացնել ցավերը, բայց չի կարող բուժել: Սիմպտոմները չեղարկել փորձելիս մարդ իրավունք չունի մոռանալ բուն հիվանդության մասին: Քաղցկեղից տառապող, բայց միայն դրա սիմպտոմների դեմ պայքարող մարդը հավասարազոր է ինքնասպանի:

Պետք է ու կարելի է չեղարկել սիմպտոմները: Սիմպտոմների չեղարկումը կարող է ուժ ու եռանդ տալ պայքարել բուն հիվանդության դեմ, բայց միայն ու միայն հիվանդության դեմ պայքարելու համար է պետք դա անել: Այլապես, միայն սիմպտոմների դեմ պայքարը ինքնասպանություն է:

Իմ համար հարցն էս կամ ցանկացած այլ նմանատիպ ակցիայի դեպքում հետևյալն է՝ դուք պատրա՞ստ եք քիմոթերապիայի, թե զուտ ջերմությունն եք ուզում իջեցնել… մի կես ժամով:

Ու նկատի ունեցեք երկու բան՝ էսօրվա միջին ՀՀ քաղաքացուն ազգային պետություն պետք չէ, նրան այֆոն է պետք, իսկ դրսից ազգային պետություն ստեղծելու համար ոչ մեկ գրանտ ու վարկ չի տալու: ՈՉ ՄԵԿ:

Հ.Գ. եթե այս տեքստն ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանք երազել են 500 հատ 30 կիլոյանոց կուբիկներով բարձված Կամազ դատարկել, թող պլյուս դնեն մեկնաբանություններում: Ես պատրաստ եմ այդ մարդկանց երազանքը մեծահոգաբար իրականացնել:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում