Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ

Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները երթով գնում են տարբեր բուհեր՝ իրենց պահանջի մասին իրազեկելու:

Հիշեցնենք, որ ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Երթի մասնակիցները պատրաստվում են գնալ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ վերսկսելու նստացույցը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ավելի վաղ անժամկետ նստացույց էին հայտարարել ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում