AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookՆիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի, պետական ու առանցքային նշանակության այլ հարցերի մասին արտահայտվել կամ բանակցություններ վարել անգլերենով կամ որևէ այլ օտար լեզվով։ Ցավոք, մի կողմից նրա պատկերացումներն Արցախյան խնդրի մասին կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, մյուս կողմից՝ այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով, որին նա բնավ չի տիրապետում։

Մեռանք ասելով՝ ամոթ չէ որևէ օտար լեզվով լավ չխոսելը։ Ամոթ չէ, որ քո անգլերենը բավարար է, որպես զբոսաշրջիկ, ոչ անգլիախոս երկրների խանութներից առևտուր անելու կամ ռեստորաններում ուտեստ պատվիրելու համար, բայց բնավ բավարար չէ այդ լեզվով բանակցություններ վարելու կամ Արցախի մասին մեր պետության տեսակետները ներկայացնելու համար։ Ամոթ ու անընդունելի է էս պարզ իրողությունը չգիտակցելն ու չհասկանալը, ինչի արդյունքում Արցախյան հիմնախնդրի մասին էնպիսի մառազմատիկ ձևակերպումներ է հնչեցնում, որ զարմանքի փոխարեն արդեն վաղուց միայն զայրույթ է առաջացնում։

Մեկ օրինակ ընդամենը. ի պատասխան ադրբեջանցի բլոգերի հարցի՝ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ասել է. «There is internationally established negotiation format, named OSCE Minsk Group Co-chairmanship and the mandate of that format is to decide on final status of Naghorno-Karabakh». Հայերեն թարգմանությամբ. «Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և այդ ձևաչափի առաքելությունն է որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։

Ամոթ։ Հազար ամոթ։ Մի միլիոն ամոթ։ Միջնորդական առկա ու հնարավոր ոչ մի ձևաչափ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ՉՈՒՆԻ առաքելություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այդ կարգավիճակի որոշումը բխում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքից, նրանց ինքնորոշման անքակտելի ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից։ Միջնորդները ընդամենը առաքելություն ունեն օգնելու ու օժանդակելու հակամարտության կողմերին՝ գտնելու հակամարտության լուծման ուղիները, համադրելու նրանց շահերն ու պատկերացումները, այդ առաջարկությունների շուրջ օգնելու հասնել հակամարտության կարգավորմանը։

Եթե ԱԳՆ֊ն ու Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտոնյաները վախենում են հանուն մեր պետության շահերի Նիկոլին փակել սենյակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտահայտվել անգլերենով, որպես վերջին հուսալի տարբերակ մնում է դա անել օրենքով և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն։

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

 

Լրահոս
Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan