AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի

 

«Ինչպես հայտնի է, ամիսներ շարունակ ՀՔԾ-ն ու Քննչական կոմիտեն փորձում են հիմքեր գտնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Այս ընթացքում հարցաքննվել է շուրջ չորս տասնյակ մարդ, որոնցից փորձ է արվել ցուցմունք կորզել Թովմասյանի դեմ, սակայն ապարդյուն:

«Փաստի»՝ իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ, միակ բացառությունը եղել է նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանը, որը սեփական կամքով ներկայացել է քննչական և պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ Թովմասյանի դեմ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվարդ Մելքոնյանը սեփական նախաձեռնությամբ սկզբում ներկայացել է ոստիկանության վեցերորդ վարչություն, ապա ԱԱԾ՝ հայտնելով, որ պատրաստ է հետաքրքրող տվյալներ տրամադրել Հրայր Թովմասյանի վերաբերյալ։ Իրավապահները սկզբում մեծ եռանդով մի քանի օր հարցաքննել են Ալվարդ Մելքոնյանին, ապա դրանց հիման վրա շուրջ երեք ամիս փորձել են տիկնոջ ցուցմունքները հավաստող որևէ ապացույց հայթայթել, սակայն ապարդյուն:

Խոսքը նույն Ալվարդ Մելքոնյանի մասին է, որը ներգրավված է եղել կոռուպցիոն բնույթի մի քանի քրեական գործերում, որոնց շարքում առանձնանում է Արամի փողոցի վրա գտնվող նորակառույցի բնակարանները երեքից ավելի անգամներ տարբեր գնորդներին օտարելու վերաբերյալ գործարքների կնքումը, ինչի արդյունքում տուժել էին 400-ից ավելի քաղաքացիներ:

Բացի այդ, Հատուկ քննչական ծառայության այն ժամանակվա ղեկավար Անդրանիկ Միրզոյանն էլ դիմել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Մեզ պատմեցին, որ Մելքոնյանն իր ցուցմունքում նշել էր, թե նախարար աշխատած ժամանակահատվածում Զաքյան փողոցում կառուցված հյուրանոցում Հրայր Թովմասյանը բաժնեմաս է ձեռք բերել։

Իրավապահներն ամիսներ շարունակ խորությամբ քննել են նշված հյուրանոցի կառուցման ընթացքը, բազմաթիվ անգամ հարցաքննել են շինարարներին և սեփականատերերին, սակայն պարզել են, որ Թովմասյանը ոչ միայն որևէ առնչություն չունի նշված հյուրանոցի հետ, այլ նաև երբևէ անձնական շփում չի ունեցել հյուրանոցի սեփականատերերի հետ։

Բայց սա ամենը չէ. ուսումնասիրելով նոտարական պալատի գործունեությունը, մեր տեղեկություններով, իրավապահները հայտնաբերել են, որ Ալվարդ Մելքոնյանի ղեկավարման ժամանակահատվածում վերջինս սեփական նախաձեռնությամբ կլորիկ գումարներ է դուրս գրել տարբեր ֆիզիկական անձանց: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քննությանն ամիսներ շարունակ «աջակցած» Ալվարդ Մելքոնյանը, հնարավոր է, առաջիկայում «վկայից» դառնա մեղադրյալ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ Փոխանակ պարարտանյութ տան, օգնեն գյուղացուն՝ ուզում են մեր ունեցածը մեր ձեռքից տանեն. ՈՒՂԻՂ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ կառավարության փոփոխությունից հետո Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա» Գյուղատնտես. Ձյունը լավ էր, բայց քիչ էր Հրազդանում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան տուժածներ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ «Իրատես». Բանավոր հայտնած մոտավոր թվերը վարչապետը վերցնում ու տարածում է սոցցանցում «Ժողովուրդ»․ Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել «Իրատես». ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին «Փաստ». Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի «Իրատես». Պատգամավորները դեռ հանգստանում են «Փաստ». Ճնշումներ են գործադրվում Մանվել Գրիգորյանի զինվոր թոռան նկատմամբ «Հրապարակ». Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan