Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ)

Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Su1730-ի թռիչքը հեռաձգվել է, քանի որ ինքնաթիռում անսպասելի աղավնի է հայտնվել: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

Տեսանյութում ինքնաթիռի անձնակազմի անդամները փորձում են դուրս բերել թռչունին: Նշվում է, որ չվերթը հետաձգվել է մոտ 20 րոպեով:

Համացանցում աղավնիի օդանավում հայտնվելը զվարճացրել է օգտատերերին: Նրանցից մեկը գրել է, որ թռչունը «որոշել է անվճար տեղափոխվել քաղաքից քաղաք»: Մյուսներն էլ նրան անվանել են «անհոգ զբոսաշրջիկ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում