Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում։

Հիշեցնենք, որ ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Երթը մասնակիցները պատրաստվում են դարձյալ գնալ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ շարունակելու նստացույցը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ավելի վաղ անջամկետ նստացույց էին հայտարարել ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում