Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի շախմատային մրցաշարում երրորդն է
13/11/2019 14:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը պորտուգալական միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայում ավարտված Ֆիգեյրա դա Ֆոս մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող է դարձել Լեհաստանը ներկայացնող Մաչեյ Կլեկովսկին: Մրցաշարին մասնակցում էին 45 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: