Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին

Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.

Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:

Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:

Ցտեսություն:

Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում