ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը

ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: Այս մասին տեղեկացնում է rusarminfo կայքը:

Վինոգրադովի խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը, սակայն այդպես էլ չէր կատարել խոստումը, այդ իսկ պատճառով ինքը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել»:

Աղբյուրում նշվում է, որ պատգամավոր Վինոգրադովը «չէր հաշտվում դեպքերի նման ընթացքի հետ», այդ իսկ պատճառով «արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում