Երկրորդ զորամիավորումը անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժություն
13/11/2019 18:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am։ Երկրորդ զորամիավորումում նոյեմբերի 12-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ զորավարժության սցենարի, համագործակցելով նռնականետային և հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ, հրաձգային գումարտակը կանխարգելել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում