Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ

Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Քիչ առաջ Փաշինյանը ԱԺ ամբիոնից այնպիսի հուզախառն սցենար բեմադրեց, քիչ էր մնում լացացներ, թե տեսեք-տեսեք թույլ չեմ տա Դալուզյանին ոտքի տակ գցեք, ես նրան կպաշտպանեմ:

Ճիշտ նույն ոճն էր, ինչպես ամիսներ առաջ պատմեց Փարիզի օդանավակայանում իրեն հանդիպած հայ գեյի մասին: Այն ժամանակ մտածեցինք՝ մարդ է, հուզվել է, դու մի ասա, էս մարդը հատուկ ազգաքանդ ծրագրով է եկել:

Լսիր, այ կեղծ սուտի գթասիրտ, Դալուզյանը վաղուց արդեն եվրոպաներում իր պաշտպանությունը գտել է ու կարծես լավ էլ երջանիկ է: Բավական է անարգես մեր Եռագույնը եւ Եռագույնի պաշտպանության քողի տակ տրանսգենդերություն ու ամեն տեսակ պղծություն պաշտպանես, թե բա գիտեք՝ ժամանակակից ենք, «ծիծակ» կոշիկներ չենք հագնում, թույլ չենք տա վառեք այլախոհներին …

Ակնհայտ է՝ ոչ բարով վարչապետը ժամանակին հայոց պատմություն չի սովորել ու չգիտի, որ եվրոպաների օրինակները հայկական միջավայրում անհամատեղելի են. մեր երկրում գիտությունը քրիստոնեական արժեքներին զուգահեռ ու ներդաշնակ է զարգացել, մեր երկրում համալսարանները եկեղեցիներին կից են գործել, մեր երկրում դեռ 7-րդ դարում Անանիա Շիրակացին այնպիսի աշխատություն էր գրում, ինչի համար դարեր անց եվրոպաներւմ այրում էին, մեր երկրում հայոց այբուբենը ստեղծվել է նախ Աստծո խոսք քարոզելու նպատակով, ինչի հետ դու եւ հետդ քայլողների մեծ մասը տառացիորեն կապ չունեք:

Այդ նույն այբուբենում, ինչը դուք քիչ մնա անպետք կորակեք, այնպիսի գիտական հրաշքներ կան, որ դարեր անց միայն Մենդելեեւի աղյուսակով էր հայտնագործվելու:

Հ.Գ. Եռագույնը տենց պաշտպանող ես, թուրքին ծունկի բերած հերոսներին մի սեւացրու ու հալածի:

Հ.Հ.Գ. Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ:

էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հետևեք մեզ նաև Telegram-ում