AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում կոռուպցիան շարունակվում է

 

«Երբ նախորդ տարի Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ: Մամուլում հրապարակումներ եղան, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է: Ավելին՝ նշանակումից կարճ ժամանակ անց, հենց նախարարի հրամանով, ընկերոջ` Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ, թերևս որպեսզի կլինիկայի տնօրենը հանկարծ աչքն աջուձախ չգցի:

Անցած տարվա հոկտեմբերի 14-ին նախարար Թորոսյանը, հավաքելով բոլոր հիվանդանոցների տնօրեններին մի հարկի տակ, խստիվ զգուշացրեց. «Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք, որ հարկատուների վճարումներից գոյացած պետբյուջեի միջոցները չպետք է գողացվեն կամ վատնվեն` անկախ զբաղեցրած դիրքից, սեփականության ձևից: Հարկատուների միջոցները սուրբ միջոցներ են, և դրանց նկատմամբ ոտնձգությունները աշխարհում ու նաև Հայաստանում այսուհետ համարվելու է ծանր հանցագործություն: Սա սպառնալիք չէ, այլ սկզբունքի որդեգրում…»:

Բայց ավելի քան 1 տարի անց, փաստ է, որ նախարարին ականջալուր չեն հենց նրա նշանակած կադրերը: ArmLur.am լրատվականին տրամադրել են մի տեսանյութ, որում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցը տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ աշխատանքային հարցեր քննարկելիս նրանից հարցնում է, թե ինչ անի այն փողը, որը գոյացել է «այլ ծախսերի» անվան տակ. ձևակերպված և դուրս գրված 100 հազար դրամից հրահանգ կա 25 հազարական դրամ հետ հավաքել, դնել սեյֆում: Ում համար` տեսանյութից պարզ չի դառնում: Բայց հասկանալի է, որ սեյֆում պահվող գումարը տնօրենի ծախսելիքը չէ, այլ, ըստ ամենայնի, ինչ-որ մեկին փոխանցելու համար:

Ում համար էր տնօրեն-ընկերը գումար հավաքում` ամենաառաջինը պետք է հետաքրքրի հենց նախարար Թորոսյանին, որ սուր է ճոճում ընդդեմ կոռուպցիայի, բայց հենց իր քթի տակ նման գործարքներ են լինում: Այս տարվա մարտին էլ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին աշխատասենյակում ձերբակալեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին:

ArmLur.am-ի հարցմանը՝ «Շարունակո՞ւմ է արդյոք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահել իր կողմից նշանակված կադրերին, առավել ևս` իր ընկերներին, և երաշխավորել նրանց օրինական աշխատանքի համար, թե՞ ոչ», Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը պատասխանել է. «Նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում: Եթե առկա են փաստեր, խնդրում ենք գրավոր ներկայացնել»: Ահավասիկ գրավոր փաստերը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan