AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Մարդու բնավորություն կոչեցյալն իրականում պարզապես նյարդային լարերի և կապոցների դասավորվածության ֆորմուլա է: Ձեր կյանքում ամեն մի իրադարձություն իրենից ներկայացնում է էլեկտրական իմպուլս, որը, հասնելով ձեր ուղեղ, տարիներով շտկում է ձեր նյարդային համակարգը, ձևավորում է այն: Ձեր ուղեղը բնածին է, ինչպես բոյը կամ քաշը, իսկ նյարդային համակարգը պլաստելինի պես մի բան է: Կան իհարկե փխրուն նյարդերով մարդիկ, կան ճկուն նյարդերով մարդիկ, կան պինդ նյարդերով մարդիկ, բայց բոլորի խարակտերը ձևավորվում է` այդ նյարդերի վրա մանկուց գործադրված ազդեցությամբ:

Դաստիարակված երեխան մի խառնվածք է ձեռք բերում, անդաստիարակը` այլ: Մեկի նյարդերը մի իմպուլս են ստացել, մյուսինը` ուրիշ: Երեխան կարա ընկնի վատ շրջապատ ու դառնա, օրինակ, մանիակալ դեպրեսիվ մեկը, կամ կարա ընկնի այլ շրջապատ ու դառնա պարտաճանաչ: Ու ինչքան փխրուն կամ ճկուն է նյարդային համակարգը, այդքան ազդվող է այն արտաքին ազդեցությունից:

Թեպետ, օրինակ, պարանոյան համարվում է հոգեկան հիվանդություն, այն կարող է առաջանալ առողջ մարդու մոտ: Ասեմ ավելին, «ճիշտ» ազդեցության դեպքում, այն կարելի է առաջացնել մարդու մոտ: Կան իհարկե մարդիկ, ովքեր հատուկ հակումներ ունեն, կան մարդիկ, ովքեր գենետիկորեն են ստանում որոշ հիվանդություններ, բայց նույնիսկ գենետիկորեն «առողջ» մարդուց կարելի է ստանալ պարանոյիկ: Հայտնի են նման ազդեցության բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական մեթոդներ:

Համասեռամոլությունը կամ սեռական կողմնորոշման խախտումները էդ առումով նույն շարքից են: Կան մարդիկ, ովքեր բնածին խախտումներ ունեն: Բայց կան նաև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով կարող են ընկնել ազդեցության տակ ու ձեռք բերել վերոհիշյալ խախտումները:

Նենց, որ Նիկոլը մասամբ ճիշտ է սեռական խախտումները կարելի է համեմատել այլ հիվանդությունների հետ, ուրիշ հարց, որ սրտի արատը քարոզով չի տարածվում: Մինչդեռ Անգլիայում, օրինակ, վերջին տաս տարում 50 անգամ աճել է սեռափոխման կարիքը զգացող երեխաների քանակը: Երեխաների!! Դա նրանից չէ, որ 50 անգամ աճել է խախտումներով ծնվող երեխաների քանակը, դա պարզապես վկայում է այն մասին, որ ինֆորմացիոն դարում որոշ մարդկանց նյարդային համակարգը չի «մարսում» տեղեկատվական հուժկու գրոհներին ու սկսում է ոչ ադեկվատ ընկալել իրականությունը: Հետաքրքիր է, որ զարգացած երկները, այնտեղ, որտեղ տեղեկատվության տարածումը առավել զարգացած է, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց քանակը շատ ավելի արագ է աճում: Մարդիկ պարզապես խճճվում են: Մարդկանց նյարդային համակարգը չի կարողանում դիմադրել:

Թե պարանոյիկները, թե շիզոֆրենիկները, թե սեռականորեն չկողմնորոշվածները և Նիկոլի նման էպիլեպտոյիդ պսիխոպատները իրականում շատ դժբախտ մարդիկ են: Իրենց մեծ մասի նյարդային համակարգը, տեղին տալով ճնշմանը, այլևս վերականգման ենթակա չէ, համենայն դեպս գիտությունը դեռ դրան չի հասել: Իրանում, օրինակ, տրանսերին պետբյուջեի հաշվին սեռափոխման օպերացիա են անում ու հետագայում արտոնյալ բիզնես վարկեր են տալիս, որ էդ դժբախտ մարդիկ ինչոր կերպ իրենց կյանքը կարգավորեն: Իրանում հաշվի են նստում բնության երբեմն խոտան տվող մեխանիզմի թերությունների հետ: Համասեռամոլներին պարզապես կախում են, որովհետև էդ դեպքում այլ լուծում իրականում չկա...

Ասածս ինչ ա՝ Նիկոլը իրենց պաշտպանում է ոչ միայն արևմուտքի հետ հատուկ հարաբերություն ունենալու ակնկալիքով, այլ նաև, որովհետև մասամբ կիսում է էդ դժբախտ մարդկանց ճակատագիրը: Նա նույնպես շատ դժբախտ մարդ է, ում նյարդային համակարգը չի «մարսել» իր հետ տեղի ունեցածը: Ու երևի քչերինս մարսեր: Բայց դե հիմա փաստ ա, որ հենց էս պահին բազմաթիվ փխրուն նյարդեր ունեցող մարդիկ տեսնում են էս ամեն ինչը ու կորցնում իրականության հետ կապը, նրանք չեն կարողանալու մարսել իրենց շուրջ զարգացող դիսոնանսները: Էս ամեն ինչի արդյունքում մենք բուծում են դժբախտ մարդկանց: Այս ամենի պատվիրատուները անշուշտ գոհ պիտի լինեն: Իսկ մենք... չգիտեմ էլ ոնց ենք սրա հետևանքները հաղթահարելու, որովհետև, կրկրնում եմ, գիտությունը դեռ այդտեղ չի հասել: Շատ քիչ պառանոյիկներ կան, որ կարողացել են բուժվել, ինչպես նաև շատ քիչ սեռականորեն չկողմնորոշվածներ կան, որ կարողացել են կարգի բերել իրենց նյարդերը:

Այս ամենը խժռելու է մեզ: Մարդիկ հարյուր հազարներով են գժվում: Հայաստանը դառնում է մի մեծ գժանոց: Մինչդեռ մենք այն պետք է դարձնենք հոգեբուժարան, բառիս բուն իմաստով:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan