Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին

Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Yerkir.am: Ֆրանսիահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմավորել են պաստառներով և կարգախոսներով, որոնցով պահանջել են նրա հրաժարականը՝ դրանով զորակցություն հայտնելով նաև Հայաստանում շուրջ մեկ շաբաթ առաջ սկսված ուսանողական շարժմանը: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա:

Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում