Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին

Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկ, թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ:

Բոլյանն իր կարիերայի ընթացքում երեք անգամ հռչակվել է WPKA վարկածով թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ունի բազմաթիվ այլ մրցանակներ:

Նշենք, որ Աշոտը 2004 թվականից ապրում էր Ռուսաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում