Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում
14/11/2019 12:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը 15,495 ռուբլի է: Նման տվյալներ է մեջբերել Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդի ղեկավար Անտոն Դրոզդովը, փոխանցում է Rambler News Service-ը։
«Եթե խոսենք միջին հաշվով, ապա, 14,953 ռուբլի»,-ասել է Դրոզդովը՝ հիշեցնելով, որ այս տարվա սկզբից ի վեր ինդեքսավորումից հետո վճարումներն ավելացել են հազար ռուբլով:
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, հայտնի է դարձել, որ Պետդումայում առաջին ընթերցմամբ հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդի բյուջեն։
Ըստ Ինտերֆաքսի, ենթադրվում է, որ ՌԴ կենսաթոշակային ֆոնդի եկամուտները կաճեն 79,83 միլիարդ ռուբլիով և կկազմեն 8692 ռուբլի։
Ծախսերը նույնպես կավելանան 80,62 միլիարդ ռուբլիով՝ մինչև 8716 տրիլիոն ռուբլի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում