AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլյացիայի է ենթարկում հարցի էությունը, այս պայքարը միայն ֆիլմի համար չէ, հարցն ավելի գլոբալ է՝ ազգային արժեքների պահպանում, ազգային քաղաքականության իրականացում, իսկ նա մանիպուլյացիա է անում և անձնավորում է հարցը, կոնկրետ մենք՝ Դաշնակցության երիտասարդները, Մելին Դալուզյանի հետ հարց չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որոնք վերաբերում էին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի քննադատներին:

Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 20 մլն դրամ, ինչը քննադատում է նաև ՀՅԴ-ն:

«Մենք ասում ենք՝ իշխանությունները պետության բյուջեով չպետք է խրախուսեն, ֆինանսավորեն, աջակցեն սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարահանելուն: Մեր երիտասարդների պահանջը դա է: Ինչ վերաբերում է նրան, թե անձը հալածվում է, պետք է ասեմ՝ մենք երբեք ո՛չ հալածանքի կոչ ենք արել, ո՛չ էլ անում ենք: Մենք ասում ենք՝ մեր պետությունն ունի բազմաթիվ խնդիրներ ու նաև ունենք արժանի հերոսներ, որոնք և՛ ֆիլմի, և՛ գովասանքի, և խրախուսանքի կարիք ունեն, դուք այդ մարդկանց թողել եք և պետության բյուջեով ֆինանսավորում եք սեռափոխված մեկին: Խարանն իրականում դա է, ոչ թե այն, որ պետությունը պետք է չֆինանսավորեր»,- ասաց նա:


Դիտարկմանը՝ վարչապետը հայտարարեց, որ քննադատները լափամանից զրկվածներն են, արդյո՞ք նկատի ուներ Դաշնակցությանը, Սաղաթելյանը պատասխանեց. «Արդեն հոգնեցնում են այս հայտարարություններով: Բան ունեն ասելու, թող կոնկրետ ասեն, դրա հասցեատերը մենք չենք, դրա համար չենք ուզում իջնել այդ հարթություն և պատասխանել: Մեկ տարի շարունակ ցանկացած հարց, որն ուզում ենք բովանդակային քննարկման մեջ բերել, դրա պատասխանը լինում է՝ լափաման, թալան, փռեմ ասֆալտին, ծեփեմ հատակին ... հոգնեցնող է, արդեն լուրջ չէ այս ամեն ինչը: Թող հասցեական ասեն և կոնկրետ պատասխանը կստանան»,- ընդգծեց նա:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց Մելինե Դալուզյանին գոնե Դաշնակցությունից պաշտպանելու կարիք չկա, քանի որ իրենք նրա դեմ չէ, որ պայքարում են: «Դաշնակցությունը Մելինեի, նրա անձի, անձնական կյանքի դրսևորումների հետ գործ չունի, դա մեր գործը չէ, մեր խնդիրն այդ անձը չէ: Մենք խոսում ենք կառավարությունից, ԿԳՄՍ նախարարությունից, որ ֆինանսավորում, խրախուսում է այդ կերպարներին: Մենք ասում ենք՝ իբրև պետություն իրական հերոսներին թողել են և սպորտսմենի քողի տակ ֆիլմ են նկարում, այն դեպքում, երբ Հայաստանի դրոշը շատ այլ կանայք ու տղամարդիկ են բարձրացրել, ինչո՞ւ են ընտրել հենց սեռափոխվածին, որը Հայաստանի քաղաքացի էլ չէ»,- շեշտեց Սաղաթելյանը:

Հարցին՝ արդյո՞ք երեկվա Փաշինյանի հայտարարությունը նրա հեղինակության վրա կազդի, Սաղաթելյանը նշեց. «Հասարակությունը պետք է այս ամեն ինչից հետևություն անի և անում է: Ես չգիտեմ նրա հեղինակությունն ընկե՞լ է, թե՞ բարձրացել, բայց ինձ համար մեկ բան ակնհայտ է՝ իրական հերոսներին թողնում ու սկսում են իրենց պաշպանության տակ վերցնել անհասկանալի կերպարների, դրանից մեր հասարակությունը բնականաբար եզրակացություններ պետք է անի և այս ամեն ինչին իր գնահատականը տա»:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը, մասնավորապես, հայտարարել էր. «Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է: Եթե նախարարությունը չֆինանսավորեր, դա պետության համար կլիներ խարան: Երբ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք»: Նա նաև ասել էր, որ քննադատները լափամանից զրկվածներն են:

Լրահոս
Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները. ՀՀ ԱԳՆ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան Զինվորական երդման արարողություն ՊԲ զորամասերից մեկում Այս շաբաթ հակառակորդն ավելի մեծ թվով կրակոցներ է արձակել. ԱՀ ՊՆ Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) «Եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Մեսչյանին Բելառուսում Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնության չգալը մեծ ռիսկեր է առաջանցում նաև մեզ համար. Արման Սաղաթելյան (տեսանյութ) Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan