AM | RU
USD
EUR
RUB

Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: «Նորմալ է, երբ պետությունը ֆինանսական կառույցներից փոխառություններ է վերցնում, հատկապես, երբ պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազացնում թույլատրելիի շեմը: Հայաստանն այսօր ունի պետական պարտք ավելացնելու հնարավորություն: Խնդիրն այլ հարցի մեջ է. ի՞նչ նպատակի են ծառայելու միջոցները»,- Times.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը` մեկնաբանելով Կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը: Նշենք, որ համաձայնագրով նախատեսվում է 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցություն: 

«Կառավարության նիստում նշվեց, որ միջոցներն ուղղվելու են ընթացիկ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Ֆիքսենք. տարեվերջ, ընթացիկ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար արտաքին միջամտություն: Սա բյուջեի կատարողականի համար այս պահի դրությամբ հստակ գնահատական է»,- նշեց փորձագետը:

Ըստ Լ. Ամիրխանյանի, այս ամենը նորմալ տրամաբանության ներքո կարելի է դիտարկել, բայց եթե ի սկզբանե հանրությանն այլ իրականություն խոստացված չլիներ. «Իշխանության գալուց ի վեր, մեզ խոստացվեց ներդրումների մեծ ներհոսք, պոտենցիալ ներդրողներ, ովքեր, բառացի նշվում էր, որ սպասում էին նախորդ իշխանության ներկայացուցիչների վերջանական հեռանալուն: Մեզ խոստացվեց կախարդական փայտիկ, որով Հայաստանի տնտեսությունը հեղափոխություն կապրի: Մեզ անընդհատ պատմում էին բյուջեի թալանի մասին, որի դեմ պայքարի արդյունքում այն բերնեբերան կլցվի: Այսօր բյուջեի սպասարկման համար նոր վարկ է վերցվում ու հետևաբար առաջանում է հարցերի շարք: Բյուջեի այդ թալա՞նն է ինտենսիվորեն շարունակվում, ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան` այնուամենայնիվ չկար, կամ այդ քանակո՞վ չկար: Երկրորդ, ներդրողները եթե կտրուկ շատացել են, որտե՞ղ են արտացոլվում ներդրված գումարները, թե՞ այնուամենայնիվ կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնք կային նախկինում էլ, որոնց պատճառով ներդրումային բում Հայաստանում չի լինում»:

Լ. Ամիրխանյանը հիշեցրեց, որ Ֆինանսների նախարար Ջանջուղազյանը վերջերս խոսեց ներդրումների մասին` ակամայից խոստովանելով, թե ինչու ներդրումները չեն ավելանում. «Ջանջուղազյանն այդ ժամանակ նշեց, որ ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ամբողջությամբ ընկալելու արդյունքում: Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար նոր վարկ վերցնելն իշխանության հերթական խոստովանությունն է նախկինում արված սխալ հայտարարությունների»,- ամփոփեց փորձագետը:

 

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan