Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել

Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Shamshyan.com: Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռևս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Պայթյունի հետևանքով տան խոհանոցում 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։

Պայթյունի հետևանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի մեծ հատված պատերից պոկվել է, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում