Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)

Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք», «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովի մեկնարկին ասաց ակումբի հիմնադիրներից Վազգեն Մանուկյանը։

«Այն նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, առաջին անգամ Գորբաչովն է ասել։ Հետո շատ շուտ հասկացվեց, որ հարցն այդտեղ թաքնված չէ։ Այո, սա շատ գեղեցիկ նախադասություն է, որի տակ որևէ քաղաքական կամ ազգային միտք չկա», – շեշտեց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդները պետք է հասկանան՝ ինչ են ուզում և պրագմատիկ քայլերով հասնեն դրան։

«Պետք է համախմբվել ոչ թե ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջ կամ դեմ, այլ համախմբվել որոշակի գաղափարական հենքի շուրջ, որպեսզի պետությունն իսկապես պատկանի ժողովրդին», – ամփոփեց խոսքը Վազգեն Մանուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում