Ռամոսը և Պիկեն կարող են մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Ռամոսը և Պիկեն կարող են մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի կազմում Տոկիո-2020-ի խաղերին կարող են մասնակցել Սերխիո Ռամոսը և Ժերար Պիկեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Beln sport-ը: Ռամոսը` խոսելով 32-րդ ամառային Օլիմիպիական խաղերին իր մասնակցության մասին, շեշտել է, որ միշտ պատիվ է համարում Իսպանիան ներկայացնել միջազգային հարթակներում: «Մեզ համար այժմ առաջնայինը Եվրոպայի առաջնությունն է, թե ինչ կլինի հետագայում չեմ կարող ասել: Սակայն ես, ինչպես նաև Պիկեն հետաքրքրված ենք Խաղերին մասնակցությամբ»,-ասել է Ռամոսը:

Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունեն մինչև 23 տարեկան ֆուտբոլիստները, սակայն ՄՕԿ-ը նաև թույլատրում է ամեն ընտրանու կազմում երեք ֆուտբոլիստի մասնակցություն, ովքեր առավել մեծ տարիք ունեն:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրի մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն, 1964 թվականից հետո, երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում