Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի

Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն, Գևորգ Սիմոնյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ։

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում