Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Կարծում եմ, որ «Վերնատուն» ակումբը կարող է շատ լուրջ առաքելություն իրականացնել այսօրվա իրավիճակում, երբ քաղաքական դաշտը զգալիորեն վնասված է։ Այսպես գուցե մի քիչ մեղմ արտահայտվենք»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ իր ողջույի խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով, տրամաբանական, առողջ, խելացի օրակարգեր ձևակերպելու, առաջ քաշելու ու քննարկելու այլ հարթակներ, այս պահին, ցավոք սրտի, չկան։ Սողոմոնյանը ակումբին ու նրա նախաձեռնություններին բարի երթ մաղթեց, շնորհավորեց Ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանին։

Անդրադառնալով ՀՀ երկորրդ նախագահի դեմ հարուցվածք քրեական գործին, Սողոմոնյանը կրկնեց, նրա նկատմամբ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում։

«Նոյեմբերի 25-ին կլրանա ուղիղ 11 ամիսը, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, քաղհալածյալի ու քաղբատարկյալի կարգավիճակում»,-ասաց նա։

ՀՀ երկորրդ նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքով, մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում ջարդուփշուր եղան երեք առասպելներ. նախ այն, իբրև Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ կապ ունի մարդասպանությունների հետ։

«Մենք տեսանք, որ դա բացարձակ կեղծիք է։ Նույն ինքը Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ իր ներկայացուցչի միջոցով պարզաբանել, որ ինքը երբ հայտարարել է, թե ինչ-որ մեկը արյուն է հեղել, ի նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց Սողոմոնյանը։

Երկորրդը, ըստ Սողոմոնյանի, այսօր կարելի է վստահորեն պնդել, որ 2008-ի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել, դա բացարձակ կեղծիք է ու պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ։

Երրորդն ամենակարևորն է համարում ՀՀ երկրորդ նախագահի գրասեյակի ղեկավարը, քրեական գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, իրավական հանրույթ, քաղաքական դաշտի առաջող զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ իրավական բեսպրիդելի, քաղաքական հետապնդումների, չեն վախենում կորցնել պաշտոնները, չեն վաճառում իրենց ընկերներին, անտեսելով վտանգներն ու լկտի հարձակումները՝ մնում են իրենց սկզբունքներին։ Նա նշեց, որ այս պահին 40 հազար մարդ իր ստորագրությունն է դրել այն հայտարարության տակ, որով կոչ է արվում դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու ազատ արձակել նրան։

Սողոմոնյանի խոսքի՝ իշխանության քայլերի մասին հատվածը՝ քիչ անց տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում