Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը

Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության և նախարար Արայիկ Հարությունյաի կերպարը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել շատերի շրջանում։

Արդեն ձևավորվել է Արայիկ Հարությունյանի հրաժաժարականը պահանջող նախաձեռնող խումբ, որը նոյեմբերի 7-ից անժամկետ նստացույց է իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

 

Նախաձեռնությունը տարբեր ակցիաներ է իրականացրել այս օրերի ընթացքում, մասնավորապես դատարկ արկղեր տանելով նախարարության շենք՝ նախարարի իրերը օգնել հավաքելու նպատակով, կամ Արայիկ Հարությունյանի պաշտոնից կառչած լինելու հանգամանքը խորհրդանշող դատարկ աթոռ տանելով Կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում էր Կառավարության նիստը։

Նախաձեռնող խմբի անդամներից Գոռ Սարգսյանը փոխանցեց, որ «իշխող թիմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կառչած չեն աթոռներից և կհեռանան եթե ժողովուրդն այդպես ցանկանա։ Մինչդեռ վերջին զարգացումները փաստում են, որ կոնկրետ Արայիկ Հարությունը կառաչած է սեփական աթոռին և չի պատրաստվում հեռանալ»։

Մենք հետաքրքրվեցինք Գոռ Սարգսյանի կենսագրությւոնով։ Պարզվում է՝ ակտիվիստը ապրիլյան քառօրյաի մասնակից է, սակայն սա դեռ բոլորը չէ։Վերջերս համացանցում լայն տարածում գտավ հայ երիտասարդի կողմից տարածված տեսանյութը, որտեղ վերջինս Հեյդար Ալիևի միջոցով պատգամ էր փոխանցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Պատգամում մասնավորապես 4 լեզուներով ասվում էր, «Որդիս, Արցախը Հայաստան է և վերջ»։

Պարզվում է ցուցարար Գոռ Սարգսյանը նույն տեսանյութը հրապարակած օգտատերն է։

  

Հետևեք մեզ նաև Telegram-ում