AM | RU
USD
EUR
RUB

Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկությունը պահանջում են նախևառաջ երիտասարդները, նրանց են միացել մի շարք մտավորականներ. սա վերկուսակցական, ազգային պայքար է և չի կարող քաղաքական չլինել, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը. «Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի հեռացումը համակարգից, իսկ Արայիկ Հարությունյանն այդպիսին է: Սա մեկանգամյա գործողություն չէ, այլ հետևողական մոտեցում: Նա ազգայինի և եկեղեցու հանդեպ արհամարհական մոտեցում ունի»:

 

Ըստ Մինասյանի՝ կարևորագույն պաշտոնատար անձանցից մեկի հրաժարականի պահանջն ազդակ է, որ այդկերպ մտածող որևէ այլ անձ չփորձի նույն քաղաքականությունը վարել. «Հասկանալու համար՝ կգնա՞նք Արայիկ Հարությունյանի հետ որևէ քննարկման, իրենք պիտի ասեն՝ պատրա՞ստ են հրաժարվելու իրենց այս նախագծերից: Փոխնախարարն ասում է՝ պատրաստ չենք հրաժարվելու, բայց պատրաստ ենք քննարկման: Էլ ի՞նչն ենք քննարկելու»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ իշխանությունն ազգայինն արհեստականորեն հակադրում է առաջադիմականին՝ միաժամանակ սահմանափակելով ժողովրդավարությունը. «Կառավարությունն ինքնավարություն չի տալիս բուհերին: Ավելին, նախագծով՝ ռեկտորը նշանակելու է դեկաններին: Ժողովրդավարություն քարոզող ուժը վերացնում է ընտրությունները»:

Մինասյանի կարծիքով՝ եթե հայեցակարգ չկա, նախարարի հետ քննարկելու բան էլ չկա, ի՞նչ պիտի խոսի պրոֆեսորադասախոսական կազմը նրա հետ. «Իշխանությունը փորձում է իրավիճակային լուծումների գնալ, որ հասնեն վերջնանպատակին՝ ազգային հիմքից կտրելուն»:

Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ ՀՅԴ երիտասարդները դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով բոլոր այն քրեական գործերը, որոնց մասին խոսել էր Արայիկ Հարությունյանը: «Եթե սա քաղաքական շանտաժ չէ Լևոն Մկրտչյանի հասցեին, Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության կա՛մ սուտ մատնության, կա՛մ հանցագործությունը պարտակելու համար: Կարող են ցանկացած մեկի մասին նման բան ասել՝ ենթադրելով, որ եթե նա եղել է պաշտոնատար անձ, ուրեմն կոռումպացված է»,- ասել է Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ մեկ տարի առաջ ավելի քան 70 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ընտրողներն այսօր հոգեբանորեն ընկճված վիճակում են: «Իշխանության նպատակն ի սկզբանե ոչնչացնելն է, դիմացինին չլսելը: Նրանք ունակ չեն լսելու, քննարկում իրականացնելու: Իշխանությունն ընդհանրապես չի հանդուրժում որևէ այլակարծություն, չի ընդունում, որ կարող են լինել իրենցից խելոք մարդիկ»,- ամփոփել է Մինասյանը:

Լրահոս
«Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ Փոխանակ պարարտանյութ տան, օգնեն գյուղացուն՝ ուզում են մեր ունեցածը մեր ձեռքից տանեն. ՈՒՂԻՂ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ կառավարության փոփոխությունից հետո Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա» Գյուղատնտես. Ձյունը լավ էր, բայց քիչ էր Հրազդանում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան տուժածներ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ «Իրատես». Բանավոր հայտնած մոտավոր թվերը վարչապետը վերցնում ու տարածում է սոցցանցում «Ժողովուրդ»․ Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել «Իրատես». ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին «Փաստ». Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի «Իրատես». Պատգամավորները դեռ հանգստանում են «Փաստ». Ճնշումներ են գործադրվում Մանվել Գրիգորյանի զինվոր թոռան նկատմամբ «Հրապարակ». Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan