AM | RU
USD
EUR
RUB

Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Վերջը ես էլ նայեցի Սերգեյ Դանիելյանի՝ «Միփոքր ավելի լուրջ քան երբևե» (ուղղագրությունն ու կետադրությունը հեղինակինն է) վերնագրված տեսանյութը։ Արդեն հնարավոր չէր չնայել, որովհետև նախ ցանցում շատ է տարածվել, այս պահի դրությամբ ավելի քան 2000 share կա, ապա՝ որովհետև ընկերներիցս մի քանիսը տեսանյութի հղումը, հայերեն հայհոյանքի տպավորիչ ուղեկցությամբ, ուղարկել են ինձ։

Ի՞նչ ասեմ։ Մեր ժամանակների սինդրոմն է։ Մարդը, որ արժեքավոր որևէ բան չի տվել մեր մշակույթին, մեր ֆիլմարտադրությանը, մեր դերասանական արվեստին և այլն, խոսում է նրա մասին, որ Հայաստանի ամենաառաջին խնդիրը դա մշակութային խնդիրն է։ Ասում է, որ «մենք տգետ, փնթի, ոչլոտ, կոմպլեկսավորված, գավառային հասարակություն ենք»։ Հետո մի քիչ էլ է փիլիսոփայում մշակույթի մասին ու վերջում, իր հասկացածի չափ մտահոգված, հայտարարում է, որ մեր մշակույթը պետք է փոխվի։ Ու այդ կոնտեքստում սկսում է պաշտպանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հընթացս, միայն իրեն հատուկ գռեհիկ ձևով, վիրավորելով նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներին։ Ճիշտ է, ինքը բոլոր այդ դժգոհողներին դաշնակցական է համարում, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Թե բա՝ «դուք ձեզ կողքից տեսե՞լ եք»։

Մեկը լիներ իրեն խորհուրդ տար մի հատ կողքից ինքն իրեն նայեր։ Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու։ Մշակույթ փոխողիս տեսեք։ Ինչ հիշում եմ իրեն՝ միայն կեղտոտ հայհոյանքներով կամ մարդկային արժանապատվությունը ստորացնող դերեր է խաղացել։ Նպատակն էլ միշտ մեկն է եղել՝ իր ասած «տգետ, փնթի, ոչլոտ, կոմպլեկսավորված, գավառային» հասարակության ձևավորումը։ Հիմա էլ եկել Արայիկ Հարությունյան է պաշտպանում։ Էն էլ ումից՝ Հայաստանում հայերենի պաշտպանության համար ոտքի կանգնած ուսանողներից։

… Մի բան ասեմ՝ չզարմանաք։ Մեզ պետք էր այս ամենը։ Նաև հասնում էր։ Այո, պետք էր ու հասնում էր։ Բայց այս կեղտոտ ճանապարհի վերջը մեր զավակներին արժանի լուսավոր երկիրն է։ Որովհետև կեղտը կմաքրվի, սերգեյդանիելյաններն ու արայիկհարությունյանները կկորչեն, տակը կմնա փորձառությունն ու այդ կեղտը մաքրած երիտասարդությունը։ Իսկ նրանք հաստատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում մշակույթ, ինչ է նշանակում արժեք ու ինչ է նշանակում ազգային պետություն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Հրապարակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան ԿԳՄՍՆ-ԲՈԿ փողոցային բազարն ավարտվեց արդարության պարտությամբ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը քննող դատավոր Մարտիրոսյանին Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-նակալյանի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեց Արմեն Փամբուխչյանին Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն. Ա. Հովհաննիսյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը զգալի ավելացել են Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) Ազատություն TV-ին չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ քաղաքացիների հացադուլին. «Մեդիա պաշտպան» Տրամադրությունս բարձ ա, Ծառուկյանին ինչ ա եղել, հարց չկա, թող կալանավորեն. Գագիկ Ծառուկյան ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան «Ժողովուրդ»․ Մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարը, փորձում են ազգային արժեքները տարրալուծել «Հրապարակ»․ Բզկտված հասարակություն․ ոստիկանն այլևս մերը չէ «Ժողովուրդ»․ Ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրի վավերացման գործընթացը «Իրատես». Փաշինյանը հիմա էլ Արսեն Թորոսյանի սխալներն է խմբագրում «Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից ավելի է մեծացել «Ժողովուրդ»․ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են «Փաստ». Պոպուլիստական իշխանությունների ձախողման անատոմիան «Հրապարակ». Փաշինյանի թիմը, պարզվում է, աղքատությունը ոչ միայն սեփական գլխում է հաղթահարել, այլև կենցաղում «Հրապարակ». ԲՀԿ-ի դեմ արշավը նոր ծավալներ է ստանում «Փաստ». Արտոնյալ են նրանք, ովքեր փառաբանում են Փաշինյանին «Փաստ». Փաշինյանն իր հսկողության տակ է պահում. պետք է քաղաքական գնահատականներ լինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 Վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ Այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Ղարաբաղյան հակամարտությունն ու Էրդողանի պլան-մինիմումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ) Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ) ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan