AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին

 

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների հարցին վերաբերող բանաձևին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը, որին, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանից բացի, դեմ են քվեարկել ևս 22 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։

Հայաստանի նման քվեարկությունը Ղրիմի հարցով բանաձևին ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն: Հայաստանը վերջին տարիներին նմանատիպ գրեթե բոլոր բանաձևերին դեմ է քվեարկել, բնականաբար, ելնելով ոչ թե սեփական շահերից, այլ Ռուսաստանին դուր գալու մղումից: Հայաստանը նման կերպ էր քվեարկում նախկին իշխանության ժամանակաշրջանում՝ արժանանալով երբեմնի ընդդիմադիր՝ այսօրվա իշխանությունների քննադատությանը: Բայց իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների «քիմիան», և հիմա Հայաստանը վարում է շատ ավելի ռուսամետ, ռուսահպատակ քաղաքականություն, քան երբևէ:

Խնդիրը, սակայն, միայն Ռուսաստանը չէ: Իրականում նման քվեարկություններով Հայաստանը, հանուն Ռուսաստանի, նպաստում է սեփական մեկուսացմանը, որն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով, սակայն ամենաառարկայականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշխարհի վերաբերմունքի տեսքով: Նման բանաձևերն իրականում անուղղակիորեն դիրքավորում են երկրներին, և Հայաստանը, ինչպես միշտ, դիրքավորվում է Ռուսաստանի կողքին՝ արժանանալով, առաջին հերթին՝ Արևմուտքի համապատասխան վերաբերմունքին:

Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հերթական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա նրան ներկայացնելու Հայաստանի հերթական ծառայության մասին վկայությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը գուցե գոհունակությամբ ժպտա, բացառված չէ անգամ, որ բարեկամաբար թփթփացնի Նիկոլ Փաշինյանի ուսին»,-գրում է թերթը։

Մարամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ Փոխանակ պարարտանյութ տան, օգնեն գյուղացուն՝ ուզում են մեր ունեցածը մեր ձեռքից տանեն. ՈՒՂԻՂ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ կառավարության փոփոխությունից հետո Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա» Գյուղատնտես. Ձյունը լավ էր, բայց քիչ էր Հրազդանում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան տուժածներ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ «Իրատես». Բանավոր հայտնած մոտավոր թվերը վարչապետը վերցնում ու տարածում է սոցցանցում «Ժողովուրդ»․ Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել «Իրատես». ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին «Փաստ». Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի «Իրատես». Պատգամավորները դեռ հանգստանում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan