AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է այլեւս Հայաստանում աշխատել ու այսուհետեւ կգործի Աֆրիկայում: Մեր երկրում տեղական արտադրանքին, տեղական գործունեությանը նախապատվություն տալու պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից:

«Տարոն-Ավիա»-ն, ի դեպ, վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից բավականին էժան գներով տեղափոխել են Հայաստան, ինչի արդյունքում ավիաընկերությունը վնասներ է կրել: Բացի այդ էլ, ըստ Քարամյանի, ՌԴ օդանավակայաններում խտրական՝ երկու տեսակի գներ են գործում՝ տեղական եւ օտարերկրյա ավիափոխադրողների համար, եւ, իրենք, ըստ էության, այդ մրցակցությանը չեն դիմացել:

Այժմ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քաղավիացիայի կոմիտեն տեսչական ստուգումներ է կատարել «Տարոն-Ավիա»-ում: Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե ստուգումների արդյունքում թերություններ են արձանագրվել, ու որոշել են ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը կասեցնել: Ըստ Կ. Գյուրջյանի` 6 ամիս ժամկետ են տվել թերությունները վերացնելու համար, բայց ընկերությունը կես տարվա ընթացքում թերությունները շտկելու փոխարեն որոշել է դադարեցնել գործունեությունը: «Թռիչքային անվտանգության հետ կապված հարցեր են շոշափվել, որոնց վերաբերյալ առաջին դասի թերություններ են արձանագրվել: Դրանք վերացնելու վերաբերյալ մենք ընկերությանը տվել ենք ժամկետ, բայց իրենք ասել են, որ այդ ժամկետներում չենք կարող վերացնել եւ նպատակահարմար ենք գտնում փակվել…

Թռիչքային անվտանգությանը վերաբերող թերություններ են, բայց դա երբեք չի նշանակում, թե օդանավը թռիչքների համար պիտանի չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Կ. Գյուրջյանը` ավելացնելով, թե տեղյակ չեն եղել, որ «Տարոն – Ավիա»-ն ֆինանսական խնդիրներ է ունեցել: Ինչեւէ, վերջնարդյունքում փաստն այն է, որ հայկական ավիաընկերությունն այլեւս Աֆրիկայում կգործի: Իսկ «Տարոն-Ավիայի» հեռախոսազանգերն այժմ արդեն անպատասխան են»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Լրահոս
Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan