AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ

 

«Նախաբանի կարգով ասեմ, որ ԱԺ-ում Փաշինյանի այս վերջին «փայլուն» ելույթից հետո բոլոր թերթերն ու կայքերը շատ արագ խմբագրեցին նրա խոսքում տեղ գտած մի բառ, որը, ես կասեի, ամենալավ բնութագրիչն էր ՀՀ վարչապետի այդ օրվա հոգեվիճակի: Խոսքը «պառկացնել» բառի մասին է: Փաշինյանը «պառկացնել» չասաց. այլ՝ «պառկցնել», «կպառկցնենք»... էական է տարբերությունը, թե՝ ոչ: Կարծում եմ՝ էական է, մանավանդ որ այդ պահին վարչապետը, եթե չեմ սխալվում, խոսում էր ինչ-որ արժեհամակարգի մասին, որը պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Նրա ելույթից, առհասարակ, այն տպավորությունն ստացա, որ եկել էր ԱԺ ամբիոնից ասելու՝ ըստե օրենքով գողը ես եմ, ապե, ու թող ոչ մեկը չփորձի ինձ ու իմ կռիշի տակ մտած մարդկանց բան ասել: Մի խոսքով՝ տգեղ էր: Ավելի ստույգ՝ վարչապետ մարդու համար էր շատ տգեղ:

Իսկ հիմա անցնենք բուն նյութին: Երկրի ղեկավարը՝ նախագահ լինի, գլխավոր քարտուղար, թե վարչապետ, պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ: Այլ կերպ չի էլ կարող լինել: Փաշինյանը, սակայն, բացառություն է կազմում: Շուտով կլրանա երկու տարին, բայց ես նրա բերանից որևէ քաղաքական հայտարարություն չեմ լսել՝ ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության ասպարեզում: Մեկ անգամ միայն նա ինձ հաճելիորեն զարմացրեց, երբ հայտարարեց, որ քաղաքական կյանքը վերադարձնելու է Լևոն Տեր-Պետրոսյանի թողած սահմանագծին՝ 1998-ին: Այս հայտարարության մեջ քաղաքական բովանդակություն կա, իհարկե, բայց հասկանալի չէ այն իր նպատակին հասցնելու քայլերի հաջորդականության իմաստով: Վերցնենք թեկուզ հետևյալ դժվարությունը՝ ինչ է անելու Փաշինյանը ԲՀԿ-ի, ՔՊ-ի և ԼՀԿ-ի հետ, որոնք 98-ին պարզապես գոյություն չեն ունեցել: Թերևս միայն այսքանը կարողացա հիշել վարչապետ Փաշինյանի «քաղաքական» գործունեությունից: Մնացածը գործընթացներ են, որոնք տեղի են ունենում կամ իր կամքից անկախ, կամ, եթե բախտը բերի, իր մասնակցությամբ:

Այն, որ Փաշինյանն անձամբ է հայտարարում ներդրումների մասին, դա դեռ չի նշանակում, որ նա ներդրումային քաղաքականություն է վարում: Երբ մի բան անում ես, դրանից մի ուրիշ բան, այնուամենայնիվ, առաջանում է: Կասեք, թե ինչ է առաջացել Փաշինյանի ներդրումային քաղաքականությունից, բացի այն, որ ներդրումներ չկան: Փարիզում հայտարարեց, որ արտագաղթը 80-90 տոկոսով կասեցվել է: Նույնիսկ կողքին նստած Աննա Հակոբյանը վեր թռավ այդ «նորությունից»: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին աշխատատեղեր չեն ստեղծվել, տասնյակ հազարավոր մարդիկ են զրկվել աշխատանքից, օտարերկրյա դեսպանատների դռների մոտ հերթերը չեն պակասել, ՊԵԿ-ը շարունակում է կլպել փոքր ու միջին բիզնեսին, թանկացումներ են, աշխատավարձերի բարձրացումը, բացառությամբ նախարարների և փոխնախարարների, գրված է սառույցին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan